Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Դալայ լաման նշել է, թե երբ խաղաղություն կտիրի աշխարհում

Դալայ լաման նշել է, թե երբ խաղաղություն կտիրի աշխարհում
05.05.2018 | 10:17

Երկրագնդի վրա խաղաղ կյանքի կարելի է հասնել արդեն առաջիկա 20 տարվա ընթացքում, եթե գիտությունն ու կրթությունը կարողանան մարդկանց հասցնել զգացմունքները վերահսկելու կարողության և կարեկցանքի կարևորությունը`ասել է Դալայ լամա XIV-ը՝ ելույթ ունենալով հնդկական Դհարամսալա քաղաքի իր նստավայրում:

«Գուցե դրա համար 2 տասնամյակ պետք կգա: Նրանք, որ դեռ 30 տարեկան չկան, կարող են տեսնել նման համատեղ աշխատանքի արդյունքները՝ կարեկից աշխարհ և խաղաղ կյանք ողջ երկրագնդի վրա: Մենք դա չենք տեսնի, սակայն մենք պատասխանատու ենք դրա համար», - ասել է Դալայ լաման ռուս գիտնականների հետ հանդիպմանը: Չնայած աշխարհում տիրող աշխարհաքաղաքական լարվածությանը և մոլորակի տարբեր կետերում ռազմական հակամարտություններին՝ բուդդայականների հոգևոր առաջնորդը վերջին տարիներին դրական դինամիկա է տեսնում գիտնականների և մարդկության հայացքներում:

Դիտվել է՝ 2053

Մեկնաբանություններ